Զանգահարեն միայն ազնիվ, բարեխիղճ, քաղաքակիրթ և ադեկվատ մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել անշարժ գույքի գործակալության հետ:
Հարգելի՛ քաղաքացիներ, աշխատանքի բնույթն այնպիսին է, որ գործակալությունը հեռախոսով կոնկրետ հասցե չի տրամադրում: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք:
(Կոդ 06/020) Տրվում է օրավարձով 1 հարկանի առանձնատուն Իջևան քաղաքում:
Առանձնատունը ունի հյուրասենյակ (կարող է ծառայել նաև որպես ննջասենյակ), խոհանոց, 2 ննջասենյակ, 1 սանհանգույց ներսում, 1 սանհանգույց դրսում:
Առանձնատան պատուհանները եվրոպական արտադրության են, գազաֆիկացված է, ապահովված է 24 ժամյա տաք ու սառը ջրով, ունի հեռուստացույց, 2 սառնարան, լվացքի մեքենա, առկա է ինտերնետ, Wi-Fi, ապահովված է խոհանոցային և անկողնային պարագաներով, ունի խորովածի մանգալ, թոնիր, լողավազան, տրամադրվելու է նաև վառելափայտ և խորովածի շշեր: Առանձնատանը կարող է տեղավորվել մինչև 7 հոգի, վարձը 35 000 դրամ: Կարող եք վարձակալել նաև առանց գիշերակացի՝ օգտվելով տաղավարից, լողավազանից և խոհանոցային պարագաներից, մանգալից, վառելափայտից և խորովածի շշերից, վարձը 20 000:Նոր տարվա օրերին 31.12.22-02.01.23 ժամանակահատվածի համար վարձը 200 000 ՀՀ դրամ է: Ամրագրելու համար զանգահարեք նախապես: