Վստահելի գործընկեր
Մենք հաճախորդի կողքին ենք ամեն օր։ Դա պարզապես գործարք չէ․ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ արվել է հաճախորդի լիարժեք գոհունակության համար։
«ԿՈՄՖՈՐՏ-ՊԱՐՏՆՅՈՐ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի գործակալությունը մատուցում է անշարժ գույքի առք ու վաճառքի կազմակերպման ծառայություններ: Հիմնական աշխատանքային տարածքները Իջևան և Դիլիջան քաղաքներն են՝ իրենց հարակից գյուղերով: Ունենք համագործակցություն նաև Երևան քաղաքում:
«ԿՈՄՖՈՐՏ-ՊԱՐՏՆՅՈՐ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի գործակալությունը, սկսելով իր գործունեությունը, իր առջև հստակ նպատակ է դրել հաճախորդներին տրամադրել բարձրորակ ծառայություններ անշարժ գույքի գնման և վաճառքի ոլորտներում: Լիարժեք գիտակցելով մեր մասնագիտական պատասխանատվությունը և դերակատարությունը անշարժ գույքի շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ:
Մեր ճանապարհի սկզբից ևեթ ձևակերպել ենք բիզնեսի վարման մի քանի սկզբունք, որոնց աշխատում ենք հավատարիմ մնալ` հաճախորդի խնդրի վրա կենտրոնացում, պրոֆեսիոնալիզմ, ազնվություն, քաղաքակիրթ ու բարեխիղճ մոտեցում: Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ մեզ հնարավորություն տրվեց վստահորեն առաջ քայլել և առաջարկվող ծառայությունների որակի մակարդակով դառնալ անշարժ գույքի շուկայի առաջատարը Տավուշի մարզում: Կան արդյունքներ, որոնք ոչ պակաս կարևոր են, քան ֆինանսական ցուցանիշները` երկարատև և արդյունավետ աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձը, ինչպես նաև մեծաթիվ հաճախորդների կողմից ցուցաբերված վստահությունն ու հարգանքը:
Հաճախորդների կամ գործնկերների կողմից առաջադրված խնդիրները լուծելիս մենք հանձն ենք առնում նրանց հաջողության ու բարեկեցության՝ կոմֆորտի հասնելու պատասխանատվության զգալի մասը: Բնակելի անշարժ գույք, բնակարան կամ առանձնատուն ընտրելիս մենք մտածում ենք ընտանիքի հաջողության, օջախի մասին: Հասարակական, արտադրական կամ առևտրային անշարժ գույք ընտրելիս մենք հոգ ենք տանում ներդրումների արդյունավետության մասին: Կիսելով ընդհանուր պատասխանատվությունը՝ մենք երաշխավորում ենք դրական արդյունքի ստացումը: Մեր խորհուրդերը միայն կօգնեն բազմապատկել ձեր կապիտալը: Մեր առաքելությունը մեկն է` անշարժ գույքը դնել ի բարօրություն մարդկանց:
Մենք երբևիցե չենք ձգտել ժամանակից առաջ ընկնել, սակայն այնտեղ, որտեղ տեսնում ենք առաջընթաց, աշխատում ենք քայլ առաջ անցնել, որպեսզի կարողանանք ապագայում մրցակիցների նկատմամբ նկատելի առավելություն ունենալ:
Համոզված եմ, որ այս ամենը կօգնի հաջողության հասնել նրանց, ում հետ մենք արդեն համագործակցում ենք կամ համագործակցելու ենք ապագայում:
Հարգանքով՝
Տնօրեն` Դավիթ Ծովյան
Մենք հաճախորդի կողքին ենք ամեն օր։ Դա պարզապես գործարք չէ․ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ արվել է հաճախորդի լիարժեք գոհունակության համար։
Վաճառքի կամ գնման հաջողությունը սովորաբար մեծապես կախված է լինում գաղափարի որակից։ Հենց այդ ստեղծարար և հզոր գաղափարների կրողն ենք մենք։
Ոլորտում տևական փորձն ու ճշգրիտ փորձագիտական գնահատումը մեզ թույլ է տալիս հաճախորդին օգնել լավագույն որոշում կայացնել՝ ըստ իր կարիքների, պահանջների ու ռեսուրսների։