Զանգահարեն միայն ազնիվ, բարեխիղճ, քաղաքակիրթ և ադեկվատ մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել անշարժ գույքի գործակալության հետ:
Հարգելի՛ քաղաքացիներ, աշխատանքի բնույթն այնպիսին է, որ գործակալությունը հեռախոսով կոնկրետ հասցե չի տրամադրում: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք:
(Կոդ 06/021) Տրվում է օրավարձով 3 հարկանի առանձնատան առաջին հարկը Իջևան քաղաքում:
Առաջին հարկում առկա է հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, սանհանգույց:
Առանձնատնից բացվում է գեղեցիկ տեսարան, պատուհանները եվրոպական արտադրության են, մուտքի դուռը՝ երկաթյա, գազաֆիկացված է, ապահովված է 24 ժամյա տաք ու սառը ջրով, ունի ջեռուցման համակարգ՝ բագսի, հեռուստացույց (smart), սառնարան, առկա է ինտերնետ, Wi-Fi, ապահովված է խոհանոցային և անկողնային պարագաներով, խորովածի մանգալ, խորովածի շշեր, բացօդյա լողավազան ֆիլտրացիոն համակարգով, պտղատու այգի, ավտոկայանատեղի 3 ավտոմեքենայի համար և կարող է տեղավորել մինչև 6 հոգի:
Վարձը.
1-2 հոգի 35000 դրամ,
3 հոգի 44 000 դրամ,
4 հոգի 53 000 դրամ,
5 հոգի 62 000 դրամ,
6 հոգի 71 000 դրամ:
Նոր տարվա օրերին վարձը օրական 150 000 դրամ է:
Նամակ մի գրեք, բոլոր քննարկումների համար զանգահարեք: Ամրագրելու համար զանգահարեք նախապես: