You are using an outdated browser. For a faster, safer browsing experience, upgrade for free today.

Առանձնատուն Դիլիջան քաղաքում

Վաճառք
×
  • Կոդ 09/001
  • ֏ 69,000,000
  • 2 Հարկ
  • շին․ - 243 քառ. մ․
  • հող․ - 437 քառ. մ․
Տավուշ > Դիլիջան

Զանգահարեն միայն ազնիվ, բարեխիղճ, քաղաքակիրթ և ադեկվատ մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել անշարժ գույքի գործակալության հետ:

Հարգելի՛ գնորդներ, աշխատանքի բնույթն այնպիսին է, որ գործակալությունը հեռախոսով կոնկրետ հասցե չի տրամադրում: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենաք:

(Կոդ 09/ 001) Անշարժ գույքի գործակալություն է, հեռախոսով կոնկրետ հասցե չի տրամադրվում: Ունենք այլ տարբերակներ: Վաճառվում է երկհարկանի առանձնատուն Դիլիջան քաղաքում, մակերեսը 243,04 ք/մ է, իսկ հողամասի չափը՝ 437,5 ք/մ, գազաֆիկացված է, ունի 24 ժամյա տաք ու սառը ջուր, հոսանք, պատուհանները եվրոպական արտադրության են (միայն 2-րդ հարկի հյուրասենյակի պատուհաններն են Մոսկովյան արտադրության), տանիքը թիթեղյա է, ունի ջեռուցման համակարգ՝ baxi, տան բակում առկա է 2 տաղավար, լողավազան, խորովածի մանգալ: Առանձնատան առաջին հարկում կա 1 հյուրասենյակ, խոհանոց, սանհահանգույց, 1 նախասենյակ և ավտոտնակ, իսկ երկրորդ հարկում՝ 2 նախասենյակ, 1 հյուրասենյակ, 3 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց: Տնից բացվում է շատ գեղեցիկ տեսարան և վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին, գինը 69 000 000 ՀՀ դրամ: Նամակ մի գրեք, բոլոր քննարկումների համար զանգահարեք: Կրկնում ենք ևս մեկ անգամ, հեռախոսով հասցե չի տրամադրվում,տվյալ անշարժ գույքի սեփականատիրոջ մասին որևէ ինֆորմացիա չի տրամադրվում:
Շինության տեսակը: Քարե
Վերանորոգում: Կապիտալ վերանորոգված
Հատկանիշներ Ջուր, Էլեկտրականություն, Գազ, Կոյուղի, Ջեռուցման համակարգ, Նկուղ, Ավտոտնակ

Կապահովենք Ձեր կոմֆորտը

Բաժանորդագրվեք մեր թարմացումներին

jyg!